Իրանը ծրագրում է 3 նոր արբանյակ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Մուհամմեդ Ջավադ Ազարի Ջահրոմին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանը համագործակցում է Միջազգային տիեզերական գործակալության եւ տարածաշրջանի երկրների հետ:

Իրանն իր առաջին «Օմիդ» (հույս) արբանյակն արձակել էր 2009 թվականի փետրվարին: «Ռասադ» (դիտարկում) արբանյակն արձակվել էր 2011 թվականի հունիսին: Երրորդ՝ Navid (խոստում) արբանյակն արձակվել էր 2012 թվականի փետրվարին: Այս տարվա փետրվարին Իրանը ստացել էր Navid արբանյակի ուղարկած առաջին լուսանկարը: