Լոս Անջելեսի արվարձաններից մեկում մայր արջը հարձակվել է տղամարդու վրա, որի շունը ցանկացել է հարձակվել իր ձագի վրա, հաղորդում է AP-ը:

Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ազգային անտառում տղամարդու տան մոտակայքում: Տան տերը ոտքով հարվածել է արջի ձագին, որպեսզի պաշտպանի շանը, եւ մայր արջը հարձակվել է նրա վրա:

Կալիֆորնիայի վայրի բնության դեպարտամենտի աշխատակիցները հանգստացրել են արջերին, նրանք հայտարարել են, որ տարվա այս եղանակին սեւ արջերի ակտիվություն է նկատվում, սակայն նրանք հազվադեպ են սպառնում հասարակական անվտանգությանը կամ շներին ու կատուներին: