Aston Martin ընկերությունը «վերստեղծել է» 1960-ականների DB4 Zagato դասական սպորտքարը, հաղորդում է Autonews-ը: 

Ավտոմեքենան կներկայացվի մոտակա շաբաթների ընթացքում «Լե-Մանի 24 ժամ» մարաթոնի շրջանակում:

Aston Martin DB4 Zagato Continuation-ը մաքսիմալ նման է օրիգինալին: Այն հագեցած է 6 ցիլինդրային 4,7 լիտրանոց շարժիչով: Մշակվել է լեհ ինժեներ Տադեկ Մարեկի կողմից, որը հայտնի է դասական «Աստոն»-ների համար իր շարժիչներով:

Նման 19 ավտոմեքենա կթողարկվի, որոնցից յուրաքանչյուրի վրա 4500 ժամ կծախսվի: Նման քանակով կթողարկվի նաեւ DBS GT Zagato ժամանակակից սուպերքերը՝ 5,2 լիտրանոց շարժիչով (V12) եւ երկու տուրբիններով: Այդ ավտոմեքենաները գնման համար հասանելի կլինեն զույգով: Յուրաքանչյուր զույգի արժեքը մոտ 6 մլն ֆունտ սթերլինգ է: