Սարդինիան միլիոնավոր մորեխներ են «գրավել»: Ինչպես գրում է UPI-ը, իտալական գյուղատնտեսական ասոցիացիան հայտարարել է, որ մորեխները վնաս են հասցնում ցանքին եւ վտանգ ներկայացնում անասունների համար Սարդինիայի Նուորո քաղաքում:

ՄԱԿ-ի արդյունաբերական եւ գյուղատնտեսական կազմակերպությունը հայտարարել է, որ պատճառը հայտնի չէ: Պաշտոնյաները նշել են, որ անսովոր սառը մայիսը կարող էր միջատների առաջացման պատճառ դառնալ: Հունիսին  հանկարծակի տաքացումը կարող էր հանգեցնել նրան, որ աշնանը դրած ձվերը կարող էին անմիջապես դուրս գալ: