Գերմանիան քննարկում է այսպես կոչված «կոնվերսիոն թերապիայի» արգելման հարցը, որը փոխում է համասեռամոլների սեռական կողմնորոշվածությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը, հաղորդում է Reuters-ը:
«Համասեռամոլությունը հիվանդություն չէ, եւ այդ պատճառով այն բուժման կարիք չունի: Մենք պետք է համոզենք ծնողներին իրենց երեխաներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Մենք պետք է երիտասարդությանը ազատենք ամոթի զգացումից»,- ասել է նախարարը:
Եվ դրա համար, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է հզոր ուղերձ պետության կողմից եւ օրենսդրորեն պաշտպանություն համասեռամոլների համար:
Խտրականության դեմ պայքարող Մագնուս Հիրշֆելդի անվան բեռլինյան կազմակերպության գնահատականների համաձայն՝ Գերմանիայում սեռական կողմնորոշվածությունը փոխելու մոտ 1000 փորձ է կատարվել:
Մալթան, Էկվադորն ու ԱՄՆ նահանգներից ավելի քան մեկ տասնյակն արգելել են այդ թերապիան: