Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: