Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Հանդիպմանը հետեւել է 30 րոպե տեւողությամբ առանձնազրույց: