Ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միեւնույն ժամանակ համոզված եմ, որ որեւէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից եւ գործի թե անմիջակամ թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան հունիսի 7-ին հայտարարել էր, որ հարբած ոստիկանները անհիմն բերման են ենթարկել իր մերձավորին, ծեծել են նրան ու քիթը կոտրել: