Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւս մեկ կաղնի կուղարկի, քանի որ անցած տարի ապրիլին նրանց տնկած կաղնին չորացել էր, հաղորդում է Reuters-ը:

Մակրոնը նաեւ կոչ է արել նման բաներում խորհրդանիշներ չփնտրել:

Երկու երկրների առաջնորդները կաղնին տնկել էին Սպիտակ տան այգում՝ երկու երկրների հարաբերությունների 250-ամյակի առթիվ որպես բարեկամության նշան:

Սոցցանցերում օգտատերերը մեկնաբանել էին կաղնու չորանալու լուրը՝ գրելով, որ Թրամփին եւ Մակրոնին բարդ հարաբերություններ են սպասվում:

«Մենք եւս մեկ կաղնի կուղարկենք, ողբերգություն չէ»,- ասել է Մակրոնը: