Լոռու մարզում հունիսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հրաչյա Սեդրակյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: