WhatsApp-ը դատական վեճով է սպառնացել օգտատերերին, որոնք խախտում են օգտվելու կանոնները: Այս մասին նշված է հավելվածի պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2019 թվականի դեկտեմբերի 7-ից WhatsApp ընկերությունը իրավական գործողություններ կձեռնարկի այն անձանց դեմ, որոնք զբաղվում են կամ ուրիշներին օգնում են չարաշահումներ կատարել, որոնք խախտում են ծառայություններ մատուցելու մեր պայմանները»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Նշված է, որ խախտումների ցանկի մեջ են մտնում հաղորդագրությունների ավտոմատ կամ զանգվածային ուղարկումը: Արգելված է նաեւ ծրագրի օգտագործումը ոչ անձնական նպատակներով: WhatsApp-ը շեշտում է, որ նախատեսում է ոչ միայն սեփական պլատֆորմում իրականացվող անօրինական գործունեության ապացույցներ հավաքել: Մեսենջերը չի հրաժարվի խախտումների դեմ պայքարի համար տեխնիկական միջոցների օգտագործումից:

Ընկերության  ներկայացուցիչները որպես օրինակ ներկայացրել են դեպքը, երբ ինչ-որ ձեռնարկություններ հրապարակային հայտարարել են օգտվելու կանոնների խախտմամբ մեսենջերն օգտագործելու հնարավորության մասին: