ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը   թվիթերում հայտարարել է նախագահի նկատմամբ «հարասմենթի» մասին, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին գործի հետաքննությունը «նախագահական հարասմենթ» է:

Նա նաեւ հավելել է, որ «վհուկների որսը» կավարտվի, երբ կսկսվի նախկին նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ հետաքննությունը: