Հայտնի բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին հայտնվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նկարչի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարում պատկերված է նոր աշխատանքը, որը կատարվել է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային ստուգման գոտու փակ անցումում: KEEP OUT («Մուտքն արգելված է») գրառմամբ կողպված դռան վրա պատկերված է առնետ, որը KEEP OUT գրառման «պոկված» T տառով խփում է կողպեքին, որ այն բացի:

Հրապարակումը 12 ժամում ստացել է 700 հազարից ավելի լայք:

Բենքսին նկարիչ-հանելուկ է, սադրիչ եւ կատակասեր, նա փոխել է փողոցային արվեստի մասին զանգվածային պատկերացումը: Նրա երգիծական եւ սրամիտ աշխատանքները՝ ուղղված քաղաքական գործիչների, պատերազմների, կապիտալիզմի եւ բարոյականացման դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչներ, վանդալների, գեղարվեստական քննադատների եւ հավաքորդների հետապնդման առարկան: