2007 թվականի նոյեմբերից, երբ ԼՂ հակամարտության կողմերին ներկայացվել էին Մադրիդյան սկզբուքնները, կարգավորման բոլոր նախագծերը տանում են դրանց մոդիֆիկացիաներին: Հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ բոլոր առաջարկները հիմնականում կրկնում են նույնը, հնարավոր է, շեշտադրությունների կամ հաջորդականության փոփոխությամբ:

«Խոսքը տարածքների հանձնման, Արցախի միջանկյալ կարգավիճակի, միջանցքի, եւ որոշ ժամանակ անց, կարգավիճակի վերաբերյալ Արցախի քաղաքացիների կամարտահայտության մասին է», - մանրամասնեց Մանոյանը:

Ընդ որում Մանոյանը կասկած հայտնեց, որ վերջին հանդիպումներում քննարկվել են այդ հարցերը:

«Դրա համար մենք վերադարձել ենք մեկ տարի առաջվա իրավիճակին, երբ առաջնահերթություն էր բանակցությունների համար մթնոլորտի ստեղծումը եւ չի կարելի խոսել լուրջ բանակցությունների մասին:

Եթե վերելակում ձեռք բերված պայմանավորվածությունները, չեն հարգվում, կարելի է արդյոք խոսել եւ ավելի լուրջ բաների մասին պայմանաավորվել: Այսօրվա թեման վստահության վերականգնումն է: Եթե 2 ամիս առաջ պայմանավորվածությունները իչնչ-որ չափով պահպանվում էին Ադրբեջանում, այժմ կարելի է հստակ ասել, որ վտահություն գոյություն չունի», - ասաց Մանոյանը:

Պատասխանելով հարցին այն մասին՝ կա արդյոք ճնշում Հայաստանի վրա, ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ ճնշում կարող է լինել, եթե կողմը չի համապատասխանում միջնորդների սպասումներին:

«Իհարկե, եթե ԱՄՆ-ն առաջընթաց է ցանկանում, իսկ բոլորը  հասկանում եմ, որ այդ մթնոլորտում դա անհնար է, հայ-իրանական հարաբերությունների միջոցով փորձում են ճնշում գործադրել:

Նույնը վերաբերվում է մյուս միջնորդներին:  Բայց կարծում եմ, որ այժմ բոլորը հասկանում են  իրական իրադրությունը:

Ադրբեջանը խսատցնում է դիրքորոշումը: Եվ դա պետք է տեսնեն ոչ միայն միջոնրդները, այլ  մենք առաջին հերթին», - կարծում է Մանոյանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը եւ հիշեցրեց, որ ւ նախորդ իշխանությունները աշխատել են նույն ուղղությամբ:

Որպես շատ հարցերի լուծում նա հիշեցրեց Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական միություն կնքելու նախաձեռնությունը: