Սոցիալական արդարության տեսակետից Հայաստանում չկան եկամուտների վերաբաշխման հարկման առաջադեմ մոդելին այլընտրանքներ: Հունիսի 12-ին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով քննարկումների ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա հավաստիացմամբ՝ այս փաստը հաստատելու կամ ապացուցելու ոչ մի անհրաժեշտություն չկա: «Մենք երկար տարիներ ունեինք հարկման առաջադեմ սանդղակ, բայց իրականությունը միանգամայն այլ է: 2018 թվականի տվյալների համաձայն՝ մեր վարձու աշխատողների 71,4 տոկոսը առաջին սանդղակում է: Ընդ որումն՝ վերջին սանդղակում է քաղաքացիների 0,2 տոկոսը՝ 1320 մարդ (որոնք ստանում են 2 մլն դրամից ավելի աշխատավարձ – խմբ.), եւ ոչ մեծ խումբ մեջտեղում է: Սա այն բանի հիմքն է, որ մեզ մոտ չկա հարկման առաջադեմ համակարգ»,- պարզաբանեց Պողոսյանը:

Նիստին մասնակցել են նաեւ գործունեության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: