Երեւանի բյուջեի փաստացի եկամուտը կազմում է 68 մլրդ 668 մլն դրամ՝ գրանցված 82 մլրդ 134 մլն եկամուտների դիմաց:

Այս մասին հունիսի 12-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ընդ որում նրա խոսքով բյուջեի կատարողականը կազմել է 83.6 տոկոս: Մարությանը տեղեկացրեց, որ Երեւանի սեփական եկամուտները կանխատեսվում էին 22 մլրդ 21 մլն դրամի մակարդակում՝ 21 մլրդ 405 մլն դրամի կատարողականի դեպքում:

Քաղաքապետը նշեց, որ կատարողականի ցուցանիշը կազմել է 97,2 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,63 մլն դրամով ավելի է: «Քաղաքային բյուջեից ծախսվել է 62 մլրդ 808 մլն դրամ, որը նախատեսված ծախսերի 75,5 տոկոսն է կազմում», - ասաց քաղաքապետը:

Մարությանն ասաց, 3 մլրդ 933 մլն դրամ բյուջեի դեֆիցիտի դեպքում բյուջեն փաստացի իրականացվել է 5 մլրդ 859 մլն դրամի: «Տարվա վերջում պարտքեր չեն մնացել, իսկ նախկինում ընդունված պարտավորությունները լիովին ֆինանսավորվել են», - վստահեցրեց քաղաքապետը: