Մոսկվայում քաղաքապետարանի հետ չհամաձայնեցրած ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ, ասվում է Մոսկվայի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամուլի ծառայության հայտարարության մեջ: Քայլերթի մասնակիցները պահանջել են պատժել «Մեդուզա»-ի հատուկ թղթակից Իվան Գոլունովի նկատմամբ անհիմն հետապնդման մեղավորներին, հաղորդում է ՌԲԿ-ը:

«Ադմինիստրատիվ իրավախախտումների համար բերման է ենթարվել շուրջ 200 մարդ»,-ասվում է հայտարարության մեջ: Ոստիկանության տվյալներով՝ չարտոնված միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 1.2 հազար մարդ:

«Ավելի վաղ մայրաքաղաքային իշխանությունները թույլատրել էին Ակադեմիկ Սախարովի անվան պողոտայում հանրային ակցիայի անցկացումը, որը նշանակված էր 2019 թվականի հունիսի 16-ին»,-հավելել են մամուլի ծառայությունում:

Ակցիայում, մասնավորապես, բերման են ենթարկել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաեւ մի քանի լրագրողներին: