Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: