Իսլամիստ ծայրահեղականները, որոնք պատասխանատու են Շրի Լանկայում Զատկին տեղի ունեցած ահաբեկչությունների համար, ֆինանսավորվել են հետախուզական ծառայությունների կողմից: Այս մասին ահաբեկչությունների հետաքննության հարցով խորհրդարանական հանձնաժողովին ասել է նախկին նահանգապետ մուսուլման Ազատ Սելլը, հաղորդում է AFP-ը:

Պայթյուններն իրականացվել եւ կազմակերպվել էին Զահրան Հաշիմի կողմից, որը ձեւավորել էր «Ազգային Տուախեթ Ջամաաթ» ծայրահեղական խմբավորումը:

Սելլն ասել է, որ բազմից ասել է նախագահ Մայթրիպալ Սիրիսենայի հետ, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ խմբի դեմ:

«Պաշտպանության նախարարությունը վճարել է այդ խմբի: Ոստիկանությունը սերտորեն համագործակցել է նրանց հետ»,- ասել է նա:    

Նրա խոսքով՝ նախկին կառավարությունը ֆինանսավորել է խմբավորմանը ռազմական հետախուզության միջոցով:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ապրիլի 21-ին եկեղեցիներում եւ հյուրանոցներում տեղի ունեցած սերիական պայթյունների հետեւանքով ավելի քան 250 մարդ զոհվեց: