Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը կայցելի ապառազմականացված գոտի, որպեսզի ցավակցություն հայտնի Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Լի Հի-Հոյի մահվան կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ հունիսի 12-ին Կիմ Յոն Չոնը կայցելի սահմանամերձ Պանմունժոմ գյուղ: Ակնկալվում է, որ նա կհանդիպի Հարավային Կորեայի պաշտոնական անձանց հետ:

Լի Հի-Հոն Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի կինն էր: Չժունն առջին հարավկորեացի առաջնորդն է, որը հանդիպել է այդ ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ 2000 թվականին: