Իրանը քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին Թեհրան այցից հետո արված հայտարարության համար: Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ բոլոր երկրները, որոնք միջուկային համաձայնագիր են կնքել, պետք է իրականացնեն իրեն պարտավորությունները, այլապես, պետք է ճանաչեն պարտավորոթյունները վերանայելու Իրանի իրավունքը, հաղորդում է Tasnim-ը:

Թեհրան այցից հետո Մաասը հայտարարել էր, որ Իրանին մեկուսացում է սպառնում, եթե վերջինս դուրս գա վերոնշյալ համաձայնագրից, եւ այդ քայլը չի կարող բխել Իրանի շահերից:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին գերմանացի դիվանագետին հիշեցրել է, որ միջուկային համաձայնագրի տակ ստորագրել է մի քանի երկիր, եւ բոլոր նրանք հավասար չափով պետք է իրականացնեն իրենց պարտավորությունները:

«Եթե նրանք չեն կարող դա անել, ապա պետք է հասկանան, որ մենք կարող ենք վերանայել մեր պարտավորությունները: Եթե մեր եվրոպացի բարեկամներն անհանգստացած են, ապա մենք կոչ ենք անում բոլոր կողմերին իրականացնել իրենց պարտավորությունները»,- ասել է նա: