Իսրայելն այդքան հիասթափված չի լինի, եթե Վաշինգտոնը Թուրքիային բացառի F-35 կործանիչների ծրագրից, քանի որ թուրքական պաշտպանական ընկերությունների հետ գործարքի չեղարկումը կարող է վակուում ստեղծել իսրայելական ընկերությունների համար, գրում է Haaretz-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն անցած շաբաթ հայտարարել է, որ F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցությունը կավարտվի հուլիսի 31-ին, եթե Անկարան չհրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:

Թերթը գրում է, որ Իսրայելը չի մեկնաբանել Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում ճգնաժամը, սակայն կարելի է հաստատել, որ Իսրայելն այդքան հիասթափված չի լինի, եթե Թուրքիային բացառեն F-35-ների ծրագրից:  

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ Թուրքիայում պետք է F-35 շարժիչների տեխսպասարկման համար կենտրոն ստեղծվի, որը կօգտագործվի տարածաշրջանի ռազմաօդային ուժերի կողմից: Եթե թուրքական ընկերությունները զրկվեն պայմանագրերից, ապա վակուում կստեղծվի իսրայելական այնպիսի ընկերության համար, ինչպիսին է Israel Aerospace Industries-ը:

Թուրքիայի պաշտոնական անձինք բազմիցս հայտարարել են, որ չեն հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: