Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։