ԱՄՆ- ն ընդլայնել է իրանական ընկերությունների եւ նրանց 2 գործընկերների դեմ պատժամիջոցները, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, օգնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) խուսափել պատժամիջոցներից՝ հարյուր միլիոնավոր դոլարների զենքի կոնտրաբանդայի հաշվին, հաղորդում է Reuters-ը:

«Ֆիննախը գործողություններ է ձեռնարկում զենքի կոնտրաբանդայի իրանական ցանցերը փակելու ուղղությամբ, որոնք օգտագործվել են Իրաքում ԻՀՊԿ-ի աջակցիների զինման համար: Իրաքի ֆինանսական ոլորտն ու առավել լայն միջազգային ֆինանսական համակարգը պետք է ուժգնացնեն իրենց պաշտպանությունը՝ Թեհրանի կեղծ ռազմավարության դեմ»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:  

Պատժամիջոցերն ուղղված են Բաղդադում տեղակայված South Wealth Resources ընկերության դեմ: Մնուչինի խոսքով՝ այդ կազմակերպության երկու աշխատակից, որոնք նպաստել են զենքի եւ ֆինանսական գործարքների մատակարարմանը, նույնպես հայտնվել են պատժամիջոցների ներքո:

Ավելի վաղ ապրիլին Վաշինգտոնը ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: