Եգիպտական դատարանը 32 մարդու ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի վրա մահափորձի համար, հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Youm7-ը:  

Դատապարտյալների աթոռին է հայտնվել 292 մարդ, որոնք բացի մահափորձից մեղադրվում են Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նայիֆի սպանությունը ծրագրելու փորձի, ինչպես նաեւ մի քանի ահաբեկչական հարձակում իրականացնելու համար, որի զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, իրավապահներ եւ դատավորներ:

Մեղադրյալներից երկուսին արդարացրել են, եւս 29-ը մինչեւ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել: Բացի այդ, 36 մեղադրյալ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել, եւս 81-ը՝ 5:

Եգիպտոսի իշխանությունները հետաքննել են առնվազն 2 գործ՝ կապված աս-Սիսիի մահափորձի հետ: Երկու նման փորձ է կատարվել 2015 թվականին, դրանից մեկը Կահիրեում, մյուսը՝ Մեքքայում, որտեղ նախագահն այցելել էր ուխտագնացության համար: