Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը կարող է ստորջրյա ավտոմեքենա մշակել՝ 1977թ. «Լրտեսը, որն ինձ սիրում էր» Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում պատկերվածի նմանությամբ, գրում է CNBC-ը:  

«Իրականում կարող է ստորջրյա ավտոմեքենա լինել, սակայն էնտուզիազմով»,- ասել է Մասկը՝ չբացառելով շոուի համար նման ավտոմեքենայի ստեղծումը:

Մասկը վստահեցրել է, որ ընկերությունը պահանջարկի հետ խնդիրներ չունի եւ պատմել է այն մասին, թե արագ աճող ընկերության համար որքան դժվար է շահութաբեր դառնալ: