Կոռուպցիան տարբեր ձեւերով է արտահայտվում, ներառյալ՝ ֆավորիտիզմ, կլիենտելիզմ (քաղաքական աջակցման համար ապրանքների եւ ծառայությունների փոխանակում) եւ պետական միջոցների շորթում: Կիրառական համակարգի վերլուծության միջազգային ինստիտուտի հետազոտողները կենտրոնացել են կոռուպցիայի մեկ ձեւի վրա՝ պետական հաստատություններում կաշառակերություն, գրում է Naked-Science-ը: 

Մասնագետները պետական հաստատությունների լայն սահմանում են օգտագործում. նրանք դիտարկել են նաեւ ինստիտուտներ, որոնք կառավարվում են պետական անձանց, ինչպես նաեւ ֆուտբոլային դատավորների, լրագրողների կամ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների կողմից: Այլ կերպ ասած՝ հեղինակները հետազոտության մեջ ներառել են պետական պաշտոնական անձանց, որոնք ունեն իշխանություն՝ հիմնված սոցիալական վստահության վրա:

Թիմը վերլուծել է կաշառակերության հիմնական մոդելը: Հետազոտողները նախ կարծել են, որ այդ մոդելում սոցիալ-տնտեսական «խաղացողները» ղեկավարվում են անձնական շահերով: Գիտնականների նպատակն է եղել մոդել ստեղծել, որը ֆիքսում է առանցքային դինամիկան, որն ակտուալ է մի շարք կոնկրետ համակարգերի համար: Մասնավորապես, հետազոտողները ցանկացել են ցույց տալ, որ առանձին գործակալների ադապտացումը ցույց է տալիս կոռուպցիայի դեպքերի կրճատում եւ աճ՝ հասարակության մեջ վստահության ուժեղացման եւ թուլացման համակցությամբ:

Հետազոտողները կազմակերպությունների գործունեությունը շրջանների են բաժանել. նախ պետական հաստատությունների ղեկավարները գործում են անձնական շահերից ելնելով, կոռուպցիոն գործարքներ են կատարում, ապա պետությունը սկսում է այդ հաստատություններին կասկածել եւ մի շարք ստուգումներ է իրականացնում՝ մեծացնելով գործունեության մոնիթորինգի ջանքերը: Սակայն հակակոռուպցիոն միջոցները շատ թանկ են, եւ ծախսերի կրճատումը որոշ ժամանակ անց կոռուպցիոն գործունեության վերսկում է ենթադրում:

Գիտնականների թիմը հուսով է, որ իրենց վերլուծությունը կօգնի արդյունավետ եւ արդարացված հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկել: