Bentley ընկերությունը ներկայացրել է Flying Spur երրորդ սերնդի սեդանը: Bentley Flying Spur ճոխ սեդանը ստացել է լիարժեք կառավարվող շասսի, գիշերային տեսանելիության համակարգ եւ 635 ձիաուժ հզորությամբ շարժիչ, գրում է Autonews-ը:  

Նոր Flying Spur-ը կառուցված է MSB մոդուլային հարթակի վրա: Այդ շասսին օգտագործում են նաեւ Porsche Panamera-ն եւ Bentley Continental GT-ը: Անիվային բազան մեծացվել է 130 միլիմետրով: Ավտոմեքենան ստացել է լիարժեք լուսադիոդային օպտիկա, ճակատային հատվածուն օդամղիչներ եւ 21-դյույմ անիվային դիսկեր:

Սրահում 12,3 դյույմ թաչսքրին կա, Bentley ժամացույց, սմարթֆոնի անլար լիցքավորման սարք եւ մեկ զույգ USB միակցիչ:

Սեդանն ունի արդիականացված W12 շարժիչ: Բենզինային ագրեգատի հզորությունը կազմում է 635 լ: Նման շարժիչով նոր Flying Spur-ի արագությունը կարող է հասնել 100-ի՝ 3,8 վայրկյանում: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 333 կմ է: