Մասաչուսեթսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում դեռահասի եւ սեւ արջի անսպասելի հանդիպումն է տան շքամուտքի մոտ:

Շենքի անվտանգության տեսախցիկի միջոցով նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկն ինչ-որ բան փնտրում մուտքի մոտ: Արջուկը թափառում է եւ անցնելիս ամենագնացի կողքով դեմառդեմ հանդիպում դեռահասի հետ: Վախեցած դեռահասը եւ փոքրիկ արջը փախնում են միմյանցից հակառակ ուղղությամբ: Պարզվել է, որ այդ ժամանակ արջուկի մայրը զբոսնում էր բակի հետնամասում: