Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վ. Ս.–ն իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կ. Ի.–ի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից 4-ը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: