ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչը թեթեւ վնասվածքներ է ստացել իր տան մոտ մայր արջի կծելու հետեւանքով, հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի թաղամասերից մեկում:
Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդու շունը իրենց բակում արջի ձագի է նկատել եւ հետեւել նրան: Սակայն անսպասելի հայտնված մայր արջը հարձակվել է շան վրա՝ ցանկանալով պաշտպանել իր ձագուկին:
Այդ պահին շան 50 տարեկան տերը շտապել է իր ձեռնասունին օգնության, եւ հենց այդ ժամանակ է մայր արջը նրան կծել:
Դեպքի վայր են շտապել վայրի բնության դեպարտամենտի աշխատակիցները, որոնք քնեցրել են մայր արջին եւ նրա ձագին ու տարել:
Տղամարդու եւ շան վիճակը բավարար է գնահատվում: