Եվրամիությունում հուլիսի 1-ից կսկսի գործել օրենքը, որը էլեկտրամոբիլներին պարտավորեցնում է ընթանալիս ձայներ արձակել: Այս միջոցառումն ուղղված է հեծանվորդների եւ հետիոտնի անվտանգության ապահովմանը, հայտնում է «Եվրապուլսը»:

Հիմա էլեկտրամոբիլները ժամում մինչեւ 20 կմ արագությամբ ընթանում են գործնականում անաղմուկ, քանի որ չունեն ներքին այրման շարժիչ:

Բրիտանական ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն է ցույց տալիս կույրերին եւ վատ տեսնող մարդկանց, հետիոտնը 40 տոկոսով ավելի հաճախ է ընկնում էլեկտրամոբիլների անիվների տակ, քան սովորական ավտոմեքենաների:

Հիմա ԵՄ-ում վաճառվող էլեկտրամոբիլների վրա կսկսեն տեղադրել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք է փոխվեն՝ արագությունից կախված. էլեկտրամոբիլը որքան արագ է ընթանում, այնքան բարձր է ազդանշանը: Ենթադրվող բարձրությունը մոտ 56 դեցիբել է:

Ընդ որում՝ պարտադիր չէ ներքին այրման շարժիչի աղմուկի նմանակումը: Որոշ արտադրողներ արդեն ներկայացրել են ազդարարման տարբերակներ, որոնք նման են «տիեզերանավի ձայնին»: