Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախագահական օդանավի վաճառքից ստացված եկամուտը իր ավանդը կունենա ապօրինի միգրացիայի հոսքը զսպելու գործում, հայտնում է BBC News-ը:

Պետության ղեկավարը այս քայլին է գնացել սահմանին միգրանտների հոսքի կրճատման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված գործարքից հետո, որ խուսափի մաքսատուրքերից, որոնք խոստացել էր մտցնել ԱՄՆ-ն Մեքսիկայի կողմից այս պարտավորությունը չկատարելու դեպքում:

Օբրադորն առաջարկել է վաճառել նախագահական օդանավը եւ այդ փողն օգտագործել անապահով համայնքներին օգնելու համար:

Նա հայտնել է, որ նախագահական Boeing 787 Dreamliner-ը գնահատվում է 150 մլն դոլար:

Մեքսիկայի նախագահը նշել է, որ կօգտվի կոմերցիոն չվերթներից:

Նշվում է, որ օդանավը Կալիֆոռնիայում արդեն վաճառքի է դրվել: Դրանից բացի, Մեքսիկան կվաճառի եւս 60 կառավարական օդանավեր եւ 70 ուղղաթիռներ: