Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ն ավելի շատ ջերմոցային գազեր է արտանետում պաշտպանական գործողությունների ժամանակ, ինչը հղի է գլոբալ տաքացմամբ, գրում է  The Guardian-ը:

Բրաունի համալսարանի կողմից հրապարակված հետազոտության համաձայն՝  Պենտագոնը մոտ 59 մետրական տոննա ածխաթթու գազ  եւ այլ ջերմոցային գազեր է արտանետել:

Հետազոտության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Պենտագոնի արտանետումներն ավելի շատ են եղել, քան մի շարք այլ երկրներում:

Հետազոտության հեղինակ Նետա Քրոուֆորդն ասել է, որ եթե Պենտագոնը  երկիր լիներ, ապա ջերմոցային գազերի արտանետումների ցանկում 55-րդ տեղը կզբաղեցներ:

Ամեն դեպքում ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը տվյալ ցուցանիշներով գերազանցել է Պորտուգալիային եւ Շվեդիային, որոնք ցուցակում 57-րդ եւ 65-րդ տեղերն են զբաղեցնում:

Հետազոտողի խոսքով՝ Պենտագոնը լիովին  կարող է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ ավելի քիչ զենք եւ շարժվող զորքեր օգտագործելով, որոքն հիմնականում մթնոլորտն աղտոտում են ռեակտիվ եւ դիզելային վառելիքի այրման պատճառով:

Նշվում է, որ Չինաստանն առաջին տեղն է գրավում երկրների ջերմոցային գազերի արտանետումների ցանկում, որին հաջորդում է ԱՄՆ-ն: