Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 34-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ շրջվել. վարորդի վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Հունիսի 13-ին, ժամը 06:01-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, տեղափոխել ավտոքարշակի վրա եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: