ԱՊՀ տեղեկատվական տարածությունը պետք է բաց լինի, անվտանգության նպատակներով նվազագույն սահմանափակումներով եւ որքան քիչ քաղաքականացվեն տեղեկատվության աղբյուրները, այնքան ավելի լավ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Միր» հեռուստաընկերությանը տված պետության ղեկավարի հարցազրույցը:

 «Նախ այն պետք է բաց լինի, այդ տարածությունը: Այստեղ պետք է նվազագույն սահմանափակումներ լինեն: Իսկ եթե դրանք կան, պետք է բացառապես կապված լինեն միայն անվտանգության եւ բարոյականության ինչ-որ ընդհանուր ճանաչված տարրրերի հետ եւ այլն», - ասել է  Պուտինը:

Նրա խոսքով՝ այն  պետք է բաց լինի, որպեսզի տեղեկատվության աղբյուրները պաշտպանված լինեն եւ արդյունավետ աշխատեն:

«Ընդ որում, որքան քիչ քաղաքականացված լինեն դրանք, այնքան լավ: Տեղեկատվությունը պետք է տարածվի: Ազատությունը ոչ թե նրանց շահերից է բխում, ովքեր այն տարածում են, այլ քաղաքացիների, որոնք օգտվում են այդ տեղեկատվությունից», - ասել է Պուտինը: