Արաբական Միացյալ Էմիրությունների Էլ Ֆուջայրի ափերի մոտ տորպեդը հարվածել է նորվեգական Frontline ընկերությանը պատկանող նավթային լցանավին, հայտնում է Tradewinds պարբերականը:

Նավթի գները կտրուկ բարձրացել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող ստորաբաժանումը հայտնել էր Իրանի ափերից ոչ հեռու Օմանի նեղուցում լցանավի հետ կապված պատահարի մասին:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել էին ավելի քան 2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 61,76 դոլար, ամերիկյան WTI նավթի ֆյուչերսները՝ ավելի քան 1 դոլարով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 52,44 դոլար:

Frontline-ն անմիջապես հասանելի չի եղել մեկնաբանություններ ստանալու համար:

Ոլորտում աղբյուրը հայտնել է, որ 2 նավթային լցանավ այրվում են Օմանի նեղուցում հարձակումներից հետո:

Միաժամանակ 4 աղբյուր հայտնել են, որ պատահարից հետո 2 լցանավի անձնակազմ տարհանվել է, նրանք անվտանգության մեջ են: