ԱԻՆ փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա, 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է է ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երեւան քաղաքից, Կոտայքի մարզի Զորավան եւ Արմավիրի մարզի Դաշտ գյուղերից նկատված օձերի վերաբերյալ: