Կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին հավանության է արժանացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որոնք նախատեսվում է  16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու պատիժ տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով։ Նախագիծը ներկայացված էր չզեկուցվող հարցերի թվում։

Նախագծով 16 տարին չլրացած անձանց շրջանում երևույթի քարոզը դրա վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: