Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը գերատեսչությունը գլխավորելու առաջարկ դեռեւս չի ստացել: Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո նախարարի պաշտոնը  թափուր է:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը հերքեց գերատեսչության ներսում եւ դրանից դուրս վեթինգի եւ անցումային արդարադատության հարցերով նախարարի դիրքորոշումների մասին լուրերը:

 «Պարոն Զեյնալյանի հետ տարաձայնություններ չեն եղել: Կառավարությունը միասնական դիրքորոշում ունի», - հավաստիացրեց նա: