Չուվաշիայի Հանրապետության Նովոչեբոկսարի քաղաքի բնակիչը ձերբակալվել է սպանության կասկածանով: Նա իր ծանոթի մարմինն անդամահատել է եւ գցել աղբի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:    

Հունիսի 12-ի առավոտյան թիվ 8 տան մոտ աղբարկղի մեջ անդամահատված մարմին է հայտնաբերվել:

Սպանությունը բացահայտվել է «տաք հետքերով»: Տուժածի ինքնությունը ճշտվում է:

Կասկածյալին հայտնաբերել են նույն օրն ու ձերբակալել: Հարցաքննության ժամանակ նա չի հերքել սպանությանն իր մասնակից լինելը:

Նշվում է, որ կասկածյալի բնակարանում խուզարկման ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, ինչպես նաեւ հանցագործությունն ապացուցող իրեր:

Այժմ որոշվում է, կասկածյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Քննության ընթացքում կասկածյալը դատահոգեբանական փորձաքննություն կանցնի: