Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի հունիսի 12-ի նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի 1987 թվականի համանուն կոնվենցիայով: ԽԿԿ-ն (CPT) իրականացնում է այցեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ազատությունից զրկման վայրեր: ԽԿԿ-ի (CPT) անդամները Կոմիտեի գործունեության ոլորտի հարցերով անկախ եւ անաչառ մասնագետներ են:

Կոմիտեն (ԽԿԿ, CPT) լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը եւ հանդիսանում է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման ոչ դատական մեխանիզմ: