Հնդկաստանում հայտարարել են պետական կառույցի ստեղծման մասին, որը տիեզերական զենք է ստեղծելու:

Անցյալ տարի հնդիկ զինվորականները արդեն հրթիռի միջոցով արբանյակ էին ոչնչացրել, հաղորդում է  Futurism-ը:

Մի քանի ամիս առաջ NASA-ն Հնդկաստանին մեղադրել էր Միջազգային տիեզերակայանի սպառնալիքի մեջ, քանի որ փորձարկումների ժամանակ հնդիկ զինվորականները արբանյակ էին խոցել եւ ավելացրել տիեզերական աղբի քանակությունը, որը  կարող է  վնաս հասցնել ՄՏԿ-ին:

Հակառակ դրան զարգացող տիեզերական պետությունը որոշել է  առանձին կառույց ստեղծել, որը տիեզերական զենք կզարգացնի: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են տիեզերական հետազոտությունների պաշտպանական գործակալության ստեղծման մասին, որը առանձին կգործի Պաշտպանության նախարարությունից  եւ երկիրը կպաշտպանի տիեզերքից հարձակումների դեպքում: