ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգեւատրումների համար հատկացրեց լրացուցիչ միջոցներ: Որոշման նախագիծը ընդգրկված էր չզեկուցվող հարցերի մեջ։

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է՝

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժով, այդ թվում ՀՀ ոստիկանությունում ներդրվել  է ծառայողների (աշխատողների) ամսական պարգեւատրումների նոր համակարգ, այդ նպատակով հատկացնելով նաեւ անհրաժեշտ  լրացուցիչ միջոցներ:

Ըստ այդմ,  տվյալ որոշման նախագծով նախատեսվում է.   

- «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515-Ն որոշման 6-րդ հավելվածի, ըստ պատասխանատու պետական կառավարման մարմինների, 5.5.2 կետով սահմանված 7.168.96 մլն. դրամ եկամուտներն ավելացնել 237.9 .մլն. դրամի չափով, 3.3 տոկոսով,   եւ այն  սահմանել՝   7.406.9 մլն. դրամ տարեկան գումարով:

- «Աջակցություն ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ծառայությունների մատուցմանը»  9008 ծրագրով սահմանված  7.168,96  մլն. դրամ ծախսերն ավելացնել 616.7 մլն. դրամի չափով  (ներառյալ տարեսկզբի՝ 378.8 մլն. դրամ մնացորդը),  տարեկան գումարը սահմանելով  7.785,7 մլն. դրամ:  

Առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաեւ առանձին ծախսերի միջհոդվածային՝ 91.0 մլն. դրամ  վերաբաշխումների արդյունքում գոյացող  707.7 մլն. դրամ գումարները նախատեսվում է նպատակաուղղել  «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» 4112 հոդվածին, տվյալ ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) ընթացիկ տարվա ամսական պարգեւատրումների հիմնախնդիրը լուծելու համար: Հարկ է նշել նաեւ, որ.

- տվյալ որոշմամբ ձեւավորվող պարգեւատրման ֆոնդը կազմում է տարեկան   աշխատավարձի՝  6.095,9   մլն. դրամ   ֆոնդի  11.6 տոկոսը,

- պարգեւատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար»: