ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

«Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան նրա պատվի եւ արժանապատվության, որքան` կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Համանման տրամաբանությամբ քրեականացված են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերնունքը (հոդված 343), դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը (հոդված 344)»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ: