Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը դանակով վիրավորել է  տղամարդուն եւ փախուստի դիմել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:

«Անհայտ անձը չպարզված առարկայով, ենթադրաբար դանակով, «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնի տարածքում վիրավորել է 1990 թվականի ծնված տղամարդու: Տուժողին ծակած կտրած թափանցող վերքով շտապ օգնության մեքենայով հոսպիատալցրել են», - ասել են ոստիկանությունում:

ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ծանր վնաս պատճառել) քրեական գործ է հարուցվել: