Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին, հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է եղել նաեւ Հանրային խորհրդի գործունեությանը: