Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով այսօր հունիսի 13-ին քաղաքացի է մահացել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 12։40-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հ.-ն Հրազդան քաղաքի՝ Զորավար Անդրանիկի պողոտայից դեպի Միկրոշրջան տանող թաղամասում, իր վարած «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վրաերթի հետեւանքով՝ հետիոտներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Այս պահին տուժողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետը եւ ՃՈ-ի 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը։