Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատել է С-400-ի եւ F-35-ի իրավիճակի մասին Պենտագոնի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը F-35 ռմբակոծիչ կործանիչների վարման հմտություններին թուրք օդաչուների ուսուցման ծրագրում Թուրքիայի մասնկացությունը կասեցնելու Վաշինգտոնի որոշումը Անկարայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքի եթերում նախարարի հայտարարությանը:

«Շանահանի նամակի ոճն անընդունելի է: Թուրքիան արդեն ՌԴ-ից գնել է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: Նման նամակներով անհնար է ստիպել Թուրքիային հրաժարվել նախկինում ընդունված իր որոշումներից», - Անկարայում իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ ասուլիսում ասել է նախարարը:

Թուրք օդաչուների ուսուցման  կասեցումը պայմանավորված է ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման վռերաբերյալ Անկարայի որոշմամբ: ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է կանխել Թուրքիային  կողմից C-400- ի ձեռքբերումը: Ավելի վաղ Վաշինգտոնը արդեն զգուշացրել էր Անկարային, որ այդ զենքի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է մերժել Թուրքիային F-35 վաճառքի հարցում: Թուրքիան այժմ ԱՄՆ-ից հնարավոր 100-ից 30 F-35 ինքնաթիռ է պատվիրել: