Հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում. այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակները եւ բնակելի շենքի մի քանի հարկեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Այսօր՝ հունիսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակների մեկուսիչ շերտը՝ ամբողջությամբ, բնակելի շենքի 4-րդ մուտքի 8-րդ եւ 9-րդ հարկերի պատուհանները՝ մասամբ, իսկ 6-րդ եւ 7-րդ հարկերի պատուհանները՝ ջերմահարվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին: